Հյուսիսային Կարոլինայի ափերին հազվագյուտ գիշատիչ ձուկ է նկատվել (լուսանկարներ)

23:14 • 21.05.14

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի լողափերից մեկում անցյալ երկուշաբթի խոշոր չափերի տարօրինակ ձուկ է հայտնաբերվել:


Ինչպես գրում է Business Insider-ը` արտառոց տեսքով հազվագյուտ ձկնատեսակը, որը ժամանակին հայտնի է եղել որպես գիշատիչ, որսացել են Nags Head լողափում: Ձկանը լուսանկարելուց հետո լողափի այցելուն, որը նկատել էր տարօրինակ կենդանուն, նրան նորից բաց է թողել ջուրը:


Պաշտոնյաների կարծիքով՝ ձկան հետ իչ-որ բան այն չի եղել, քանի որ նա նորից մոտեցել է ափերին: Այս ձկնատեսակը հազվադեպ է հանդիպում ափամերձ շրջաններում, քանի որ դրանք ավելի հաճախ լողում են բաց օվկիանոսում: Դրանք երբեմն հանդիպում են արևադարձային և մերձարևադարձային ջրերում:


Ձուկը, որի երկարությունը կարող է հասնել միչև 150 սմ-ի, իր մեծ բերանն ու սուր ատամներն օգտագործում է որս անելու համար: Թիակի նմանվող լողակների շնորհիվ կենդանին հեշտությամբ լողում է ջրում և ստիպված չէ մեծ արագություն զարգացնել որս անելիս:

 

 

 

lancetfish

lancetfish