Ուկրաինացի զինվորականները վերահսկողություն են սահմանել Դոնեցկի 7 շրջանում
Ուկրաինական զինվորական կազմավորումները ռազմական վերահսկողություն են սահմանել Դոնեցկի 7 շրջանում: Ինչպես հայտնում է УНИАН-ը` Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի մամլո ծառայությանը հղումով, «Դոնբաս» հատուկ գումարտակը ամբողջությամբ վերահսկողություն է սահամնել Դոբրոպոլյե, Դոբրոպոլսկի, Ալեքսանդրովսկ, Վելիկոնովոսելսկ շրջանների վարչական շենքերում և մոտակա տարածքներում:
Մի շարք շրջաններում Ազգային գվարդիայի զինծառայողներն անցակետեր են տեղակայում: Հակաահաբեկչական գործողությունների իրականացման գործընթացում ժամանակավոր հնագստություն է նկատվում:
Հաղորդվում է, որ Սլավյանսկում և Սլավյանկսի շրջանում ռազմական գործողութունների հետևանքով մասնավոր տներ, կրթական համալիրներ, գազատար և ջրատար խողովակներ և էլեկտրոցանցեր են վնասվել:
Կրամատորսկում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Շախտյորի շրջանի Դմիտրովկա գյուղում Դոնեցկի Ազգային Հանարապետության ներկայացուցիչները 2 անցակետ են հաստատել ՌԴ-ի հետ սահմանին: Մոտակա բնակելի թաղամասերի բնակիչները դժգոհում են այն փաստից, որ գրեթե կաթվածահար վիճակում է գտնվում տեղի տրանսպորտի երթևեկությունը:
Իշխանության ներկայացուցիչները շարունակում են լայնամասշտաբ աշխատանքներ տանել իրավիճակի կայունացման համար:










