Վիեննայում կտուգանեն աղավնիներին կերակրողներին

17:08 • 21.05.14

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի իշխանությունները 36 եվրո տուգանք են սահմանել բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն կերակրել աղավնիներին։ Վիեննայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք դիմում են նման քայլի, քանի որ թռչունները շատ են կեղտոտում մշակույթի օբյեկտները։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, քաղաքում հայտնվել են հատուկ պարեկներ, ովքեր հետևում են, որպեսզի մարդիկ չկերակրեն թռչուններին։ Իշխանությունների կարծիքով՝ աղավնիներին կերակրողները կերակրում են նաև առնետներին, քանի որ թռչունների համար նախատեսված սննդի մնացորդներն ուտում են վերջին շրջանում շատացած կրծողները։

 

Նշվում է, որ աղավնիների թիվը նվազեցնելու նպատակով քաղաքային իշխանությունները մեծ աղավնատուն են կառուցել, որտեղ թռչուններին կերակրում են քիմիական հավելանյութեր պարունակող սննդով, որպեսզի դրանք անպտուղ դառնան։