Ֆրանսիայում հարձակման հետևանքով մահացել է Մոնակոյի ամենահարուստ կինը
Ֆրանսիայի Նիս քաղաքի հիվանդանոցում մահացել է Մոնակոյի ամենահարուստ ընտանիքի անդամ Էլեն Պաստորը։ 77-ամյա կինը ծանր վիրավորվել էր մայիսի 6-ին իր վրա իրականացված հարձակման ժամանակ, գրում է Вести-ն։
Անհայտ անձինք կրակել էին Պաստորի մեքենայի վրա՝ վիրավորելով նրան և վարորդին։ Կոմայում գտնվող կինը շտապ հոսպիտալացվել էր և գիտակցության եկել միայն մահից մի քանի օր առաջ։ Նրա վարորդը ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր դեպքից 4 օր անց։
Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն։
Էլեն Պաստորի ամուսինը՝ Կլոդ Պալանկան, Ռուսաստանում Մոնակոյի պատվավոր հյուպատոսն է։










