2014թ. ամառը կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ. գիտնականներ

16:58 • 21.05.14

Գերմանիայի Գիսենի համալսարանի գիտնականները հայտնում են, որ այս տարվա ամառը կարող է դառնալ ամենաշոգը դիտումների ամբողջ պատմության ընթացքում, հայտնում է Корреспондент-ը։

 

Իրենց ենթադրությունները նրանք հիմնավորում են Խաղաղ օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացմամբ։

2013 թվականն արդեն գրանցվել է պատմության ընթացքում ամենաշոգ տարիների տասնյակում, իսկ ընդհանուր կլիմայական վիճակն այնպիսին է, որ ծովի մակարդակի բարձրացմանը զուգահեռ մարդկությունն ավելի հաճախ է բախվում եղանակային էքստրեմալ երևույթներին։

 

Ինչպես նշվում է Հիդրոօդերևութաբանության համաշխարհային կազմակերպության զեկույցում, արհեստական ջերմոցային գազերի ավելացումը մթնոլորտում նշանակում է, որ կլիմայի ապագա փոփոխությունը դեպի տաքացում անխուսափելի է։
 

2014թ. ամառը կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ. գիտնականներ