Կիևը Ռուսաստանի օդային տարածքում դիտորդական թռիչք իրականացնելու թույլտվություն է խնդրել

20:28 • 21.05.14

Ուկարինայի իշխանությունները հարցում են ուղարկել Մոսկվա` Ռուսաստանի օդային տարածքում դիտորդական թռիչք իրականացնելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, որն էլ վկայակոչում է Ուկրաինայի ԱԳՆ-ին:


«Նպատակը Ուկրաինայի սահմաններից ՌԴ Զինված ուժերի ստորաբաժանումների հետ քաշվելու մասին տեղեկությունն ստուգելն է», - հայտնել են ԱԳ նախարարությունից:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերի նահանջը Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններից անհրաժեշտ էր Ուկրաինայում նախագահական ընտրությունների շուրջ շահարկումից խուսափելու համար:


Ավելի ուշ Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «տեսանելի ապացույցներ» չունի Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերման մասին: