Ուկրաինայի ատոմակայանները չեն կարող անցում կատարել ռուսական վառելիքից ամերիկյանով աշխատելուն. ՄԱԳԱՏԷ
Ուկրաինայի ատոմակայանները չեն կարող աշխատել` անցում կատարելով ռուսական վառելիքից ամերիկյանի: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, համապատասխան հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել ՄԱԳԱՏԷ-ի միջուկային սարքավորումների անվտանգության վարչության գործառնական անվտանգության բաժնի ղեկավար Միրոսլավ Լիպարը:
«Եթե Ուկրաինան որոշում կայացնի փոխել ողջ վառելիքը, ապա ՄԱԳԱՏԷ-ի տեսակետից դա անհնար է. դա պարզապես մետաղական մաս չէ, դա շատ կարևոր գործոն է անվտանգության տեսանկյունից»- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) ներկայացուցիչը:
Նրա խոսքով` նոր վառելիքային հավաքվածքների երկարատև փորձարկումներից հետո միայն հնարավոր կլինի գնահատել այն իրավիճակը, թե ինչպես այլ արտադրողի վառելիքը կազդի անվտանգության վրա:
Նշենք նաև, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ն քաղաքացիական մասնագետների խումբ է ուղարկել Ուկրաինայի ատոմակայաններ` օգնելու իշխանություններին` ուժեղացնել քաղաքացիական ատոմակայանների անվտանգությունը:










