Հոսնի Մուբարաքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

13:19 • 21.05.14

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ հանրային սեփականության յուրացման մեղադրանքով, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Associated Press-ին։

 

Այդ գործի շրջանակում ներառված են նաև Մուբարաքի որդիները՝ Գամալը և Ալաան։ Նրանց դատապարտել են 4 տարվա ազատազրկման։

 

Դատարանը մեղադրել է Մուբարաքի ընտանիքի անդամներին 17.6 մլն դոլար յուրացնելու համար. միջոցները հատկացվել էին նախագահական նստավայրերի վերակառուցման համար։