Ընտրությունները պետք է կայանան մեկ փուլով, քանի որ երկրորդը կարող է չկայանալ. Ուկրաինայի նախագահի թեկնածու

15:40 • 21.05.14

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները չանցկացվեն մեկ փուլով, ապա 2-րդ փուլը կարող է ընդհանրապես չկայանալ, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Այսօր պարզ է, որ եթե առաջին փուլում ընտրություններ չլինեն, երկրորդ փուլը կարող է չկայանալ։ Ապակայունացման մակարդակը, հնարավոր է, դառնա այնպիսին, որ մենք ստիպված լինենք պայքարել օրինականության համար»,- ասել է Պորոշենկոն։

 

Նա նաև նշել է, որ այժմ քաղաքացիների քաղաքական ակտիվությունը չափազանց բարձր է, և ընտրատեղամասերում մայիսի 25-ին ընտրողների մասնակցությունը բարձր կլինի։