Լոնդոնյան ռեստորանում հնարավոր է անվճար սնվել` փոխարենը Instagram-ում լուսանկար հրապարակելով
Լոնդոնյան ռեստորաններից մեկը, որը պատկանում է Bird Eye ընկերությանը, վճարման անսովոր եղանակ է սահմանել: Ինչպես հայտնում է Euromag-ը` Repubblica-ին հղումով, ռեստորանի հյուրերը կարող են անվճար սնվել` փոխարենը Instagram-ում ուտեստի նկարը տեղադրելով: Ռեստորանում պատվիրած ուտեստը նկարելու և #BirdEyeInspiration հեշթեգով հրապարակելու դեպքում հարկ չի լինի վճարել ուտելիքի համար:
Նախագծին արդեն 400 հաճախորդ է մասնակցել: Ինչպես պարզաբանում են ռեստորանի սեփականատերերը` իրենք փորձում են օգտվել ներկայիս նորաձև միտումից և գովազդել իրենց ռեստորանը սոցիալական ցանցերում, որոնց հանրաճանաչությունը գնալով մեծանում է:
Ընկերությունը մտադիր է այս ակցիան կիրառել ևս 8 ռեստորանում, այդ թվում` այլ բրիատանական քաղաքներում:











