Ռուսաստանը Չինաստանի հետ գազային պայմանագիր է կնքել

14:06 • 21.05.14

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Չինաստանի ազգային նավթագազային CNPC կորպորացիան Չինաստան ռուսական գազի մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել, գրում է gazeta.ru-ն:

 

Խոսքը տարեկան մինչև 38 միլիարդ խորանարդ մետր գազամատակարարման վերաբերյալ պայմանագրի մասին է:

 

Պայմանագրի ստորագրումը կայացել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ձինպինի ներկայությամբ։

30 տարի ժամկետով պայմանագրի ընդհանուր արժեքը 400 միլիարդ դոլար է։