ՌԴ-ն վետո կսահմանի ՄԱԿ-ի «սիրիական դոսյեն» Միջազգային Քրեական դատարան փոխանցելու բանաձևի վրա
Ռուսաստանը մտադիր է արգելափակել ՄԱԿ-ի ԱԽ-ի` սիրիական դոսյեն Միջազգային Քրեական դատարան փոխանցելու մասին բանաձևի ընդունումը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մենք մտադիր ենք արգելափակել բանաձևը: Կարծում ենք, որ բանաձևի ընդունումը միայն կնպաստի հակամարտության սրմանը», - հայտարարել է Չուրկինը:
Բանաձևի նախագիծը տարածվել է մայիսի 12-ին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 12 անդամ երկրի ուսումնասիրման համար: Քվեարկությունը նշանակված է գալիք հինգշաբթի: Եթե Ռուսաստանն ու Չինաստանը՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ, դեմ քվեարկեն, ապա բանաձևը չի ընդունվի:










