«Վերնիսաժի» մոտ կրակոցներ արձակած անձին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հաղորդեցին, որ մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության փորձ և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, «Վերնիսաժի» մոտ տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետևանքով հինգ հոգի վիրավորվել և տեղափոխվել էին հիվանդանոց:










