50 տարվա դադարից հետո Vauxhall-ը ներկայացրել է Viva-ի նոր տարբերակը (լուսանկարներ)

13:06 • 21.05.14

Բրիտանական Vauxhall մեքենաշինական ընկերությունը, որը զբաղվում է միջին խավի համար նախատեսված փոխադրամիջոցների արտադրությամբ, 50 տարվա դադարից հետո ներկայացրել է Viva մոդելի նոր տարբերակը։
 

After 50 years since it was first introduced, the Vauxhall Viva is making a comeback and will be available from next spring

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, խնայող մեքենայի գինը կլինի 12.000 դոլար։ Նորույթը մոտ 4 լ վառելիք է ծախսում 112 կմ տարածություն անցնելու համար։ Այն համալրված է 1 լ ծավալով, եռագլան խնայող շարժիչով։

 

Costing £6,000 and available with bluetooth and iPhone connections, it is a far-cry from its 70s namesake


Նոր Viva հեթչբեքի առաջին պաշտոնական լուսանկարները հրապարակվել են Auto Express ամսագրում։
Դրա պաշտոնական շնորհանդեսը կկայանա Ժնևի ավտոսրահում, ինչից հետո այն կհանվի վաճառքի։