Ժամանակին ստեղծված ամենատարօրինակ դիզայնով 10 ավտոմեքենան (լուսանկարներ)

23:13 • 22.05.14

Մեքենաշինական դիզայնի պատմությունը լի է ամենատարբեր էջերով` հանճարեղ մտքերով ու ոչ այնքան հաջողված գաղափարներով, սակայն այս ոլորտում օրեցօր ավելացող ու թարմացվող մտքերը մեկը մյուսի ետևից գերազանցում են անցյալ մոդելներին:


Ինչպես գրում է Business Insider-ը` ամենահամարձակ դիզայներական գաղափարներն իրականացվում են կոնցեպտային մեքենաների պարագայում, որոնք սահմանափակ քանակով են թողարկվում: Իր վերջին «Երազանքի մեքենաներ» ցուցադրության ժամանակ Ատլանտայի Բարձր արվեստի թանգարանը հավաքագրել է ամենագեղեցիկ, տարօրինակ ու արտառոց դիզայնով 10 կոնցեպտային մեքնենան` 1934-ի Bugatti-ի նախատիպից մինչև Porsche 918 հիբրիդային սուպերքարի վաղնջական նմանակը:

 

1936 Stout Scarab


Նախկինում օդանավի ինժեներ Ուիլյամ Ստաուտն, անցում կատարելով մեքենայի դիազայնի մշակմանը, իր առաջին քայլերն է արել այս ոլորտում` շքեղության և ազատության համադրությունը ներմուծելով տրանսպորտների դիզայնում: Նա ներկայացրել է Scarab մոդելը` զինված Ford V-8 շարժիչով` տեղադրված ալյումինե թափքի ետնամասում:

1936 Stout Scarab front 3q

 

1942 Oeuf electrique


1942 Oeuf électrique-ը կամ «էլեկտրական ձուն» ուներ 3 անիվ և աշխատում էր մարտկոցներով, որից տասնամյակներ անց բենզինը դարձամ տրանսպորտի հիմնական վառելիքը, և որից տասնամյակներ անց Էլոն Մասկը կրկին սկսեց վերստեղծել էլեկտրոնային մեքենաները:

1942 L oeuf Electrique 1942 9199

 

1947 Norman Timbs Special


1947 Norman Timbs Special հատուկ մոդելը յուրօրինակ է իր դիզայնով` առաջ եկած խցիկով և ետնամասում ջրի կաթիլի տեսքով:

1947 Timbs profile


1953 General Motors Firebird 1 XP-21


Ներկայիս սուպերքարերը նկարագրելու համար անհրաժեշտ է ետ գնալ ժամանակի ռեակտիվ կործանիչներին, ինչպիսին է General Motors-ի 1953-ին թողարկած Firebird I XP-21-ը, որն իսկապես ինքնաթիռ էր՝ 4 անիվի վրա և խցիկով: Այն զարգացնում էր ժամանակի համար աննախադեպ 370 ձիաուժ հզորություն:

1954 Firebird I front 3qx

 

1955 Chrysler (Ghia) Streamline X "Gilda"


1955-ի Chrysler (Ghia) Streamline X "Gilda"-ն, որն իր անունն ստացել է 1946-ի Rita Hayworth ֆիլմից, իր ռեակտիվ տուրբինային շարժիչի փոխարեն զինվում է սովորական 1.5 լիտր ծավալային շարժիչով:

1955 Ghia Gilda r3q

 

1970 Ferrari (Pininfarina) 512 S Modulo


Pininfarina դիզայնի ստուդիան առավել հայտնի գործեր էլ է ունեցել, սակայն Ferrari 512 S Modulo մեքենան ևս առանձնացավ իր արտասովոր դիզայնով, որն ստեղծվել է 1970-ի Ժնևի ավտոսրահի համար:

1970 Ferrari Pininfarina 512 S Modulo 01Michel Zumbrunn

 

2001 BMW GINA Light Visionary Model


2001-ին BMW-ի դիզայնի տնօրեն Քրիս Բենգլը ներկայացրել է GINA Light Visionary Model կոնցեպտը: Մեքենայի արտաքինը նա պատել էր պոլիուրեթանային կաղապարով, որը նորություն էր մեքենայի ժամանակի աերոդինամիկ կարիքների համար:

2001 BMW GINA Concept

 

Porsche 918 Spyder Concept Car


Porsche 918 Spyder կոնցեպտային մեքենան գաղտնազերծվել է 2010-ին՝ Ժնևի ավտոսրահում, և սկիզբ դրել ներկայիս Porsche-ի հիբրիդային սուպերքարի արտադրությանը: Այն ներկայանում էր 500 ձիաուժ հզորությամբ 3.4 լիտր ծավալով V-8 շարժիչով:

2010 Porsche Spyder F10_0272_fine

 

1935 Bugatti Type 57S Competition Coupe Aerolithe


1935 Bugatti Type 57S Compétition Coupé Aerolithe մոդելի նախնական նմուշի դեբյուտը կայացել է Փարիզի ավտոսրահում, սակայն անուշադրության մատնվեց գազտնազերծումից կարճ ժամանակ անց: Դա բացատրվում է նրանով, որ Bugatti-ն այն մասերի բաժանեց Type 57 արտադրական մեքենայի թողարկման համար: Ցուցադրության հանված մոդելը պատրաստվել է 2007-ին` հիմնվելով ձայնագրությունների, նկարագրությունների և ժամանակին արված լուսանկարների վրա:

1935 Bugatti Aerolithe 1R3A2903

 

1932 Ford Speedster


1932 Ford Speedster մոդելը զինված է V-8 շարժիչով ստարտերի (մեքենայի մեկնասարք) կոճակով, որը հետագա տարիներին սովորական ավտոմոբիլային միտում դարձավ:

 

 

 

 

 

 

 


1932 Ford_Speedster_3 4Frt_006a

 

Ժամանակին ստեղծված ամենատարօրինակ դիզայնով 10 ավտոմեքենան (լուսանկարներ)