Բջջային հեռախոսները վտանգավոր են երեխաների համար
Նյու Յորքի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Մերի Կատալետոն խորհուրդ չի տալիս ծնողներին՝ երեխաների համար բջջային հեռախոսներ գնել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Հեռախոսների արտադրության մեջ օգտագործվում են այնպիսի մետաղներ, ինչպիսիք են նիկելը և քրոմը, որոնք ալերգիաներ են առաջացնում:
Հեռախոսի օգտագործման արդյունքում երեխաների դեմքին, պարանոցին, ձեռքերին, ազդրերին կարող է մաշկային դերմատիտ առաջանալ, ինչպես նաև՝ մաշկի կարմրություն, այտուցվածություն, քոր կամ ցան:
Հատկապես՝ վտանգավոր են ստեղնաշարային հեռախոսները: BlackBerry հեռախոսների գրեթե բոլոր մոդելների ստեղնաշարերը նիկելից են պատրաստված:










