Հայտնի են դարձել աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշները

12:59 • 22.05.14

Ճապոնական Toyota-ն ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշը՝ առաջ անցնելով գերմանական BMW-ից և Mercedes-Benz-ից, հայտնում է Automotive News-ը:

 

Բրիտանական Millward Brown Group հետազոտական ցանցի տվյալներով՝ Toyota-ն գնահատվել է 29,6 մլրդ դոլար, ինչը 21%-ով ավելի է, քան 2013-ի ցուցանիշը: Ճապոնական ավտոարտադրողն առաջատար էր նաև անցած տարի, հայտնում է gazeta.ru-ն։

 

Երկրորդ ամենաթանկը BMW-ն է՝ 25,7 մլրդ դոլար արդյունքով (+20%), երրորդը՝ Mercedes-Benz-ը՝ 21,5 մլրդ-ով:

Առաջին հնգյակում են նաև Honda-ն (14,1 մլրդ) և Ford-ը (11,8 մլրդ):

 

Առաջատար տասնյակում են Nissan-ը (11,1 մլրդ), Volkswagen-ը (8,4 մլրդ), Audi-ն (7,1 մլրդ), Chevrolet-ն (4,9 մլրդ) և Hyundai-ն (4,6 մլրդ)։

Հայտնի են դարձել աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշները