Պայթյուններ շուկայում. Չինաստանում ահաբեկչության հետևանքով 31 մարդ է զոհվել, 90-ը՝ վիրավորվել
Չինաստանի Ուրումչի քաղաքի բացօթյա շուկայում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 31 մարդ զոհվել է, 90-ը՝ վիրավորվել, հայտնում է gazeta.ru-ն:
Ուրումչին անհանգիստ Սինցզյան մարզի մարզկենտրոնն է: Չինաստանի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային պուրակի մոտ: Ականատեսների վկայությամբ՝ երկու ավտոմեքենա մխրճվել է ամբոխի մեջ, և դրանցից պայթուցիկ նյութեր են նետել: Դրանից հետո ավտոմեքենաներից մեկը ևս պայթել է:










