Գիտնականները կասկածում են, որ Curiosity-ն երկրային բակտերիաներ է տարել Մարս
Ամերիկացի գիտնականները ենթադրությում են, որ Curiosity մարսագնացի հետ միասին Մարս են ուղարկվել երկրային բակտերիաներ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Nature-ին հղումով, Մարսի մակերեսին վայրեջք կատարելիս 2012-ի օգոստոսին մարսագնացը կարող էր իր հետ երկրային բակտերիաներ տարած լինել: Գիտնականների խոսքով` ոչ ոք դեռևս հստակ չգիտի` արդյո՞ք բակտերիաներ ապրում են տիեզերական սարքերի արձակումից առաջ իրականացվող ախտահանումից հետո, քանի որ դա ստուգելը գրեթե անհնար է:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ բակտերիայի 377 տեսակից շատերը կարող են դիմակայել բարձր ջերմաստիճաններին և այլ էքստրեմալ գործոնների: Դրանցից շատերն անգամ գոյատևում են ճառագայթման բարձր չափաբաժնից հետո:










