Դուբայի ոստիկանները «կզինվեն» Google Glass ակնոցներով

11:42 • 22.05.14

Դուբայի ոստիկանությունը «կզինվի» Google Glass «խելացի» ակնոցներով։ Տվյալ սարքավորման օգնությամբ իրավապահները կկարողանան ավելի լավ կատարել իրենց պարտականությունները, գրում է ДНИ.ru-ն։

 

Ակնոցների օգնությամբ ոստիկանները կկարողանան հետևել վարորդների խախտումներին, ինչպես նաև` ավտոմեքենաներին, որոնք գտնվում են հետախուզման մեջ։ Դուբայի ոստիկանությունն արդեն մշակել է սեփական հավելվածները Google Glass-ի համար։

 

Հավելվածներից մեկը թույլ կտա լուսանկարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ակնթարթորեն փոխանցել տեղեկությունը տվյալների բազա։ Երկրորդ ծրագիրը թույլ կտա պարզել ավտոմեքենաները, որոնք գտնվում են հետախուզման մեջ։ Դրա համար ոստիկանության աշխատակցից պահանջվում է ընդամենը «նայել» ավտոմեքենայի համարանիշին և համեմատել այն առևանգված մեքենաների տվյալների բազայի հետ։
 

Դուբայի ոստիկանները «կզինվեն» Google Glass ակնոցներով