ՌԴ-ն և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ի ԱԽ-ի` «սիրիական դոսյեն» Հաագայի Միջազգային քրեական դատարան փոխանցելու բանաձևը
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայում իրավիճակի հարցը Հաագայի Միջազգային քրեական դատարան փոխանցելու մասին բանաձևի ընդունումը:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` ՌԴ և Չինաստանի պատվիրակություններն օգտվել են վետո սահմանելու իրենց իրավունքից, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ-ի 13 անդամ երկիր կողմ է քվեարկել բանաձևին:
«Բանաձևը չի ընդունվել, քանի որ դրան դեմ է քվեարկել խորհրդի երկու մշտական անդամը», - հայտարարել է ԱԽ-ի նախագահ, Հարավային Կորեայի մշտական ներկայացուցիչ Օ Ջունը:
Սիրիան չի ստորագրել Հաագայի Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կարգավիճակը (կանոնակարգը), այդ իսկ պատճառով ցանկացած հետաքննություն երկրի նկատմամբ պետք է վերահսկի ԱԽ-ն: Սա մեծամասամբ պնդել է ՄԱԿ-ի` մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Նավի Պիլլայը:










