Ճարպային պարկուճները հաջողությամբ փորձարկվել են քաղցկեղի ուռուցքների վրա
Քաղցկեղի ուռուցքի տեղայնացման հատված հակաքաղցկեղային «գործակալների» առաքման հարցն արդեն երկար ժամանակ է, ինչ անհագստացնում է բժիշկներին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Ремедиум-ին:
Օրինակ՝ մի խումբ գիտնականներ առաջարկում են պարկուճները դեպի լիպոսոմա ուղղորդել:
Դրանք ճարպային նանոպարկուճներ են, որոնք բուժող «գործակալին» ազատ են արձակում միայն այն ժամանակ, երբ քաղցկեղի բջիջներին են հասնում: Լիպոսոմայի բաղադրիչների խառնուրդը ջերմամիջուկային խառնուրդ է արտադրում, որը ոչնչացնում է քաղցկեղը:
Երկու տեսակի լիպոսոմա է առաջարկվել: Մի մասը ATP (adenosine triphosphate), մյուսը՝ ԴՆԹ-ի դուպլեքսից բաղկացած կոմպլեքս (երկշղթա ԴՆԹ) և դոկսորուբիցին հակաբիոտիկ են պարունակում:
Այս մեթոդն արդեն արդյունավետորեն կիրառել են կրծքի քաղցկեղով հիվանդների դեպքում:










