Իրանում ազատ են արձակել Happy տեսահոլովակի համար ձերբակալվածներին
Իրանում ազատ են արձակվել Ֆարել Ուիլյամսի հայտնի Happy երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանած անձինք, որոնք նախօրեին ձերբակալվել էին, հայտնում է HTB-ն: Ըստ որոշ տեղեկությունների՝ գրավի դիմաց։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածներին՝ երեք տղամարդու և երեք կնոջ, ազատ են արձակել Իրանի նախագահի միջամտությունից հետո: Հասան Ռոհանին Twitter-ում մասնավորապես գրել էր, որ երջանկությունն իրանցի ժողովրդի իրավունքն է և որ իրենք չպետք է կոշտ արձագանքեն այն պահվածքին, որն ուրախություն է պարգևում։
Իրանում իրավապահները հոլովակը վուլգար և հասարակական ողջախոհությունը ոտնահարող էին որակել։
Իրանում կատարվածին արձագանքել էր նաև ինքը՝ Ֆարել Ուիլիամսը: Նա սոցցանցում գրել էր, որ տխուր է, երբ մարդկանց ձերբակալում են երջանկություն տարածելու փորձի համար։










