ԱՄՆ-ում առաջին անգամ փորձարկել են Եվրոպայի համար նախատեսված ՀՀՊ ցամաքային համակարգը

11:36 • 22.05.14

Ամերիկացի զինվորականներն առաջին անգամ փորձարկել են «Իջիս» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ցամաքային համակարգը, որը նախատեսված է Արևելյան Եվրոպայում տեղակայման համար։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, փորձարկումներն անցկացվել են հավայան Կաուաի կղզում։ Առայժմ կիրառվել է միայն  վիրտուալ թիրախ, մինչդեռ իրական թիրախով փորձարկումները տեղի կունենան 2015թ.։

 

Աղբյուրը հավելում է, որ «Իջիսի» առաջին համակարգը կտեղակայվի Ռումինիայում 2015թ., իսկ 2-րդը՝ Լեհաստանում՝ 2018թ.։

Նշվում է, որ 2002թ. ի վեր ԱՄՆ-ի իշխանություններն արդեն 98 մլրդ դոլար են ծախսել ՀՀՊ-ի զարգացման վրա, սակայն ենթադրվում է, որ մինչ 2018թ. նրանք ստիպված կլինեն ծախսել ևս 38 մլրդ դոլար։
 

ԱՄՆ-ում առաջին անգամ փորձարկել են Եվրոպայի համար նախատեսված ՀՀՊ ցամաքային համակարգը