Ռուսաստանում կարող է հայտնվել ինտերնետ-օմբուդսմենի պաշտոն
Ռուսաստանի իշխանությունները քննարկում են նոր հասարակական պաշտոնի՝ ինտերնետ-օմբուդսմենի հարցը։ Այդ մասին «Известия»-ին պատմել է կառավարություոնում աղբյուրը, գրում է ntv.ru-ն:
Նրա խոսքով՝ երկրում չեն բավարարում բանակցողները, անկախ մարդիկ, որոնք կարող էին հարթել երկու կողմերի միջև կոնֆլիկտները: «Այդ պատճառով ինտերնետ-օմբուդսմենի պաշտոնը մեծ մասամբ բանակցային կլինի»,- ասել է նա:
Իշխանությունների կարծիքով՝ միջնորդի անհրաժեշտությունը ցույց են տվել համացանցի հետ կապված վերջին կոնֆլիկտները՝ սոցցանցերի և կայքերի արգելափակում, անօրինական բովանդակություն, ծայրահեղական նյութեր:
Նոր պաշտոն ստեղծելու հնարավորությունը քննարկում են Ռուսաստանի նախագահի գրասենյակում և կառավարությունում: Որպես ինտերնետ-օմբուդսմեն իշխանությունները տեսնում են մարդու, ով ընդհանուր լեզու կգտնի ոլորտի և իշխանությունների հետ, գրում է ntv.ru-ն: Նրան կնշանակի կամ նախագահը, կամ կընտրի այդ ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովը։










