Ինտերպոլը 111 երկրում իրականացված գործողությունների ընթացքում 9.4 մլն կեղծ դեղ է հայտնաբերել
Միաժամանակ 111 երկրում անցկացված միջազգային լայնածավալ գործողության ընթացքում Ինտերպոլը կեղծ դեղերի 9.4 մլն տուփ է առգրավել: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին միջազգային ոստիկանական կազմակերպությունը հայտնել է այսօր՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղակայված իր գրասենյակից:
«Պանգեա 7» կոչված գործողությունը, որն անցկացվել է մայիսի 13-20-ը, դարձել է խոշորագույնը նմանօրինակ ակցիաների շրջանում, որը նախաձեռնվել է անօրինական դեղագործական արտադրանքի պատրաստման և տարածման դեմ պայքարի համար: Այն ուղղված էր կեղծ դեղերի վաճառք իրականացնող ինտերնետ-կայքերի գործունեությունը դադարեցնելուն:
Գործողության ընթացքում 237 մարդ է ձերբակալվել, ինչի առթիվ 1235 դատական վարույթ է հարուցվել: Ինչպես տեղեկացնում է Ինտերպոլը` պոտենցիալ վտանգավոր առգրավված դեղերի արժեքը գերազանցում է 36 մլն-ը:










