Կառավարությունը բյուջետային մի ավիաընկերության հետ բանակցություններ է վարում Հայաստանից էժան թռիչքներ կազմակերպելու համար
Կառավարությունը բյուջետային մի ավիաընկերության հետ բանակցություններ է վարում՝ Հայաստանից համեմատաբար էժան թռիչքներ կազմակերպելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Մասնավոր ընկերություն կա, որ հիմա բանակցություններ է վարում մեզ հետ, և «բաց երկնքի» քաղաքականությունը իրենց համար լրացուցիչ խթան է եղել՝ բանակցելու և այդ ընկերություններին Հայաստան հրավիրելու համար»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նշենք, որ Հայաստանի շատ քաղաքացիներ գերադասում են եվրոպական և այլ ուղղություններով թռիչքներ իրականացնել հարևան Վրաստանից, որը հայտարարել է low coast քաղաքականություն և որտեղից էլ Easy jet , Pegasis airlines, Belavia բյուջետային կամ ցածր ավիատոմսային քաղաքականություն վարող մի շարք ընկերություններ ամսական մինչև 115 և ավելի թռիչքներ են իրականացնում:










