10 զարմանալի կենդանի օրգանիզմ, որոնց գիտությունը վերջերս է հայտնաբերել (լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է գիտության կողմից վերջերս հայտնաբերված կենդանի օրգանիզմներից 10 ամենազարմանալիներին, որոնք բնակվում կամ գտնվում են մեր մոլորակի ամենատարբեր անկյուններում՝ ցամաքում և ջրում։
Olinguito-ն ջրարջերի (ենոտ) ամենամոտ բարեկամն է, որը գիշատիչ է ու բնակվում է Կոլումբիայի և Էկվադորի անտառներում։ Սակայն զանգվածային ծառահատումների պատճառով այս կենդանիների գոյությունը վտանգի տակ է։

Վիշապային ծառը (Dracaena kaweesakii) ունի միջինը 12 մ բարձրություն և աճում է Թաիլանդում։ Պարզվել է, որ այս ծառերից աշխարհում մնացել է 2.500 հատ։

ANDRILL հողմածաղիկը (Edwardsiella andrillae) հայտնաբերվել է Անտարկտիկայի սառցե շերտի տակ։ Այսպիսով՝ սա ծովային հողմածաղկի առաջին տեսակն է, որը կարողանում է ապրել սառույցի տակ։

Կմախքային ծովախեցգետինը (Liropus minusculus) հայտնաբերվել է Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Այն ունի ընդամենը 2.1-3.3 մմ երկարություն։ Մարմնի թափանցիկ տեսքի պատճառով կենդանու կմախքն ամբողջությամբ տեսանելի է։

Նարնջագույն բորբոսասունկը (Penicillium vanoranjei) հայտնաբերվել է Թունիսում։

Leaf-tailed Gecko (Saltuarius eximius) տեսակի մողեսը, որը կերպարանափոխման իրական վարպետ է, հայտնաբերվել է Ավստրալիայի հյուսիս-արևելքում։

Amoeboid Protist (Spiculosiphon oceana) միաբջիջ օրգանիզմը, որն ունի 4-5 սմ երկարություն, հայտնաբերվել է Իսպանիայի հարավ-արևելյան ափի ստորջրյա քարանձավներում։

Clean Room Microbes (Tersicoccus phoenicis) մանրէները հայտնաբերվել են այն սենյակներում, որտեղ հավաքում են տիեզերական սարքերը։ Սա նշանակում է, որ այս մանրէները հետագայում հայտնվում են նաև տիեզերքում։

Tinkerbell Fairyfly-ն (Tinkerbella nana) աշխարհի ամենափոքր միջատներից է, որն ունի 250 միկրոմետր երկարություն և բնակվում է Կոստա Ռիկայում։ Ենթադրվում է, որ դրա կյանքի տևողությունը մի քանի օր է։

Domed Land Snail (Zospeum tholussum) խխունջն ապրում է գետնի մակերևույթից 900 մ խորության վրա։ Այն հայտնաբերվել է Խորվաթիայի տարածքում։











