Nissan-ի նոր հետչբեքը կդառնա Ford Focus և VW Golf-ի մրցակիցը եվրոպական շուկայում (լուսանկարներ)

00:41 • 22.05.14

Ճապոնական մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր լիովին նոր հետչբեքը (հետևի բացվող դռնով մեքենա), որը պետք է դառնա եվրոպական շուկայի բեսթսելերների արժանի մրցակիցը: Մոդելն ստացել է Pulsar անվանումը և կարտադրվի Բարսելոնայի գործարանում:


Ինչպես ներկայացնում է Vesti.ru-ն` հետչբեքը կառուցվել է վերջերս ներկայացված Qashqai և X-Trail քրոսովերների հետ նույն կառուցման հարթակի հիման վրա: Ավտոարտադրողը վստահեցնում է, որ Pulsar մոդելը ևս համալրված է ամենաերկար անվաբազայով (2700 մմ), ինչը առավելագույն տարածություն կապահովի ետևի ուղևորների համար:


Նոր մոդելը համալրված է նաև մի շարք նոր տեխնիկական համակարգերով` Nissan Safety Shield արդիականացված անվտանգության համալիր համակարգով, Nissan Connect մուլտիմեդիա համակարգով:


Pulsar-ը կզինվի երկու 4 մխոցային տուրբո շարժիչով` 1.2 լիտր ծավալով DIG-T, որը զրգացնում է 115 ձիաուժ հզորություն և 1.5 լիտր ծավալով դիզելային շարժիչով, որը զարգացնում է 110 ձիաուժ: Նորույթը կհամալրվի Xtronic համակարգի նորացված տարբերակով, ինչպես նաև՝ 6 աստիճան մեխանիկական տուփով:


Pulsar մոդելի վաճառքը Եվրոպայում Nissan-ը մտադիր է սկսել աշնանը:

 

 

 

Nissan-ի նոր հետչբեքը կդառնա Ford Focus և VW Golf-ի մրցակիցը եվրոպական շուկայում (լուսանկարներ)