Լեհաստանը չպետք է լինի «Ռուսաստանի դեմ խաչակրաց արշավանքում». Դոնալդ Տուսկ
Լեհաստանը չպետք է լինի «հակառուսական ավանգարդում» կամ «Ռուսաստանի դեմ խաչակրաց արշավանքում», հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրում է Взгляд-ը:
Լեհաստանի վարչապետը կարծում է, որ Վարշավան այժմ Եվրոպայում ուժեղ դիրք է գրավում, քանի որ երկիրը վերջին տարիներին Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի հանդեպ վարում է «ռացիոնալ քաղաքականություն՝ առանց որևէ հույզերի»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո իրավիճակը փոխվել է, այդ պատաճռով «Լեհաստանն այն պետությունների թվում է, որոնք արևմտյան աշխարհի կողմից կոշտ արձագանք են սպասում»։
«Սակայն, ուզում եմ միանշանակ ասել, որ Լեհաստանը, մինչ ես որոշումներ կայացնող անձանց շրջանակում եմ, չի լինի ագրեսիվ հակառուսական կոնցեպցիա իրականացնող երկիր»,- հայտարարել է Տուսկը TVN24 հեռուստաալիքի եթերում:










