Իսրայելում ծայրահեղականներին արգելվել է մոտենալ Հռոմի պապին

12:22 • 22.05.14

Իսրայելի ոստիկանությունն աջ ծայրահեղական հրեական շրջանակների որոշ ներկայացուցիչների արգելել է հայտնվել այն շրջաններում, որտեղ կգտնվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով հանգստյան օրերին կայցելի Իսրայել։

 

Առաջիկա 4 օրերին նրանք չեն կարող հայտնվել, մասնավորապես, Երուսաղեմի պատմական կենտրոնում, որտեղ կենտրոնացած են քրիստոնեության, հուդայիզմի և իսլամի սրբավայրերը, ուր պատրաստվում է այցելել պոնտիֆիկոսը, հայտնում է РИА Новости-ն։

 

Աջ ծայրահեղականները համարվում են քրիստոնեական եկեղեցիների և վանքերի, մուսուլմանական մզկիթների հանդեպ վանդալիզմի իրականացման, պաղեստինցիների ունեցվածքի և նույնիսկ իսրայելական բանակի օբյեկտների վնասման գլխավոր կասկածյալները։

 

Ուխտագնացության շրջանակում Հռոմի պապը կայցելի Հորդանան, Բեթղեհեմ, այնուհետև 2 օր կանցկացնի Իսրայելում։