ՌԴ-ն ՄԱԿ-ում բարձրացրել է համացանցի անվտանգության հարցը
Համացանցի վերահսկումը մեկ երկրի կամ երկրների նեղ խմբի շահերից ելնելով՝ կարող է հանգեցնել դրա պառակտմանը տարբեր հատվածների և միջազգային համագործակցության թուլացմանը: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին չորքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը:
«Ցավոք, վերջին տարիներին ավելին է արվել համացանցի հատվածների բաժանման համար, քան դրա գոյության ողջ պատմության ընթացքում: Եվ դա այն պատճառով, որ համացանցը քաղաքականության պատանդն է դարձել», - ասել է ՌԴ նախարարը ՄԱԿ-ի` 2015-ից հետո գլոբալ զարգացման հարցով ԳԱ-ի կոնֆերանսին:
Նրա խոսքով` այն պարագայում, երբ Ռուսաստանում համացանցից օգտվող 70 մլն մարդուն մի քանի տարի անց կմիանա ևս 30 մլն-ը, չի կարելի չմտածել երկրի քաղաքացիների անձնական տվյալների, էլեկտրոնային փոստի, ընտանեկան նկարների, փաստթղթերի պաշտպանության երաշխիքների մասին:
Նիկոֆորովն առաջարկել է, որ ՄԱԿ-ը, մասնավորապես,՝ Էլեկտրոկապի միջազգային միությունը, «հիմնական հարթակ դառնան այս ոլորտում վերազգային մակարդակով իրավական և պետական կառավարման սկզբունքի կազմավորման համար»:










