Իրանի նախագահը պաշտպանել է Happy երգի իրանական տեսահոլովակի նկարահանման համար ձերբակալված երիտասարդներին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել է Իրանում Happy հանրահայտ երգի տեսահոլովակը նկարահանելու համար ձերբակալված երիտասարդներին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Երջանկությունը մեր ժողովրդի իրավունքն է։ Մենք չպետք է շատ խիստ վերաբերվենք երջանկությամբ պայմանավորված վարքագծին»,- գրել է Իրանի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Happy we are from Tehran հոլովակում 6 երիտասարդներ, որոնք իրանական օրենքներով չեն հագնված, պարում են փողոցներում և Թեհրանի տանիքներին, ձերբակալվել են։
Տեղի իշխանություններն ավելի քան 40 հազար դիտում ունեցած հոլովակը «վուլգար» և հասարակական բարոյական նորմերին չհամապատասխանող էին որակել։










