Սարկոզին առաջարկել է ֆրանս-գերմանական տնտեսական գոտի ստեղծել

08:46 • 22.05.14

Լճացման մեջ գտնվող Եվրոպական Միությունը բարեփոխելու համար անհրաժեշտ է ստեղծել ֆրանս-գերմանական միասնական տնտեսական գոտի. ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։
 

«Նման որոշումը մեզ թույլ կտա պաշտպանել մեր շահերը՝ Գերմանիայի հետ մրցակցության պայմաններում՝ վերացնելով հարկային ոլորտում և սոցիալական քաղաքականության մեջ առկա թերությունները, ինչպես նաև մեզ հնարավորություն կտա առաջատար դառնալ արժույթի միության երկրների շրջանում»,– ասել է նա։


«Եթե ԵՄ երկու խոշոր տնտեսական գերտերությունները տնտեսական միության ճանապարհն ընտրեն, եվրոգոտին կուժեղանա, ինչն իր հերթին կապահովի մայրցամաքի կայունությունը»,-ավելացրել է Նիկոլա Սարկոզին։


Ֆրանսիայի նախկին նախագահը նաև առաջարկել է դադարեցնել Շենգեն-1 համաձայնագիրն ու այն փոխարինել Շենգեն-2 համաձայնագրով, որին հնարավոր կլինի միանալ միայն ներգաղթային դեմպինգի խստացման պայմանով, որի պարագայում Եվրոպա ժամանող ներգաղթյալներն իրենց համար բնակության ամենահարմար վայրն են ընտրում։