Նիկոլյա Սարկոզին կոչ է անում հրաժարվել Շենգենից
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին կոչ է արել հրաժարվել Շենգենից:
«Շենգեն I-ը (1995-ին ուժի մեջ մտած համաձայնագիր) պետք է դադարեցվի և փոխարինվի Շենգեն II-ով, որի անդամները կարող են դառնալ միայն այն երկրները, որոնք ավելի վաղ ներգաղթի միասնական քաղաքականության համաձայնագիր են կնքել», - Le Point պարբերականին տված հարցազրույցում ասել է Սարկոզին:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` նման հայտարարություն նախկին նախագահն արել է Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրություններին ընդառաջ, որոնք մայիսի 25-ին կանցկացվեն ԵՄ անդամ երկրների մեծ մասում:
Նախկին նախագահի կարծիքով` դա կօգնի Եվրամիությանը՝ վերացնել այն գործընթացը, որի շնորհիվ յուրաքանչյուր օտարերկրացի միայն մեկ անգամ որևէ երկրում լինելով, որը շենգենյան գոտու կազմում է, կարող է իր բնակության համար ընտրել այն երկիրը, որտեղ իրեն առավել բարձր սոցիալական նպաստ կառաջարկեն:
Բացի այդ, Սարկոզին կարծում է, որ Բեռլինն ու Փարիզը պետք է ավելի սերտ համագործակցություն ծավալեն տնտեսության ոլորտում, ուստի վերջինս կողմ է արտահայտվում միասնական ֆրանս-գերմանական տնտեսական գոտու ստեղծմանը:










