Կիպրոսը ВТБ-ի պահանջով կալանքի տակ է առել Դոնեցկի նահանգապետի ունեցվածքը
Կիպրոսի դատարանը ВТБ-ի դիմումով կալանքի տակ է առել ուկրաինացի օլիգարխ, Դոնեցկի շրջանի նահանգապետ Սերգեյ Տարուտայի ակտիվների մի մասը, գրում է «Коммерсантъ»-ը։
«Դատական հրամանով արգելվել է «Տարուտայի ակտիվների, անշարժ և շարժական գույքի օտարումը, փոխանցումը, նվիրելը, գրավադրելը»,- հաղորդում է պարբերականը՝ ընդգծելով, որ ցանկում հայտնվել է 8 կառույց։
2011թ.-ին Տարուտան ու ռուս գործարար Ալեքսանդր Կատունինը որպես երաշխավոր էին հանդես եկել «Ենիսեյան երեսպատման կոմբինատի» համար, որին վարկ էր տրամադրել ВТБ-ն։
2013թ.-ի նոյեմբերին Կրասնոյարսկի արբիտրաժային դատարանը սնանկացման գործ էր հարուցել, իսկ ВТБ-ն 30 մլն դոլարի հայց էր ներկայացրել երաշխավորների դեմ։ 2014թ.-ի փետրվարին ВТБ-ի հայցն ամբողջությամբ բավարարվել էր։
Ավելի ուշ Տարուտայի ակտիվներ էին հայտնաբերվել Կիպրոսում, իսկ մայիսի 16-ին ВТБ-ն դիմել էր տեղի դատարան։










