Զինված անձինք գրավել են «Վեստի» թերթի խմբագրությունը Կիևում

12:39 • 22.05.14

Զինված անձինք գրավել են ուկրաինական «Վեստի» թերթի խմբագրությունը Կիևում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով խմբագրի հայտարարությունը:

 

Ըստ խմբագրի՝ վերջին օրերին թերթի սեփականատեր «Մուլտիմեդիա ինվեստ գրուփն» աննախադեպ ճնշումների է ենթարկվել պետական մարմինների կողմից:

 

«Այսօր առավոտյան «Վեստի» թերթի խմբագրությունում «մասկի շոու» է սկսվել: Առանց որևէ փաստաթութղթ ներկայացնելու՝ մի խումբ անձինք ներխուժել են շենք ու արգելափակել այն՝ այնտեղ գտնվող բոլոր աշխատակիցներով հանդերձ: Կարելի է ենթադրել, որ խոսքը հարկային ոստիկանության կամ ՆԳՆ-ի մասին է», - հայտնում են խմբագրությունից:

 

Թերթը նման գործողությունները մամուլի վրա քաղաքական ճնշում է որակում:

 

Նշված թերթն աչքի է ընկել Ուկրաինայի գործող իշխանությունների հասցեին իր՝ նաև քննադատական անդրադարձներով: