Microsoft-ը Windows 9-ը կարող է թողարկել 2015-ին. Business Insider

22:51 • 22.05.14

Microsoft-ը կարող է Windows 9 օպերացիոն համակարգը հանրության փորձարկմանը ներկայացնել արդեն 2015-ի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում: Ինչպես գրում է Business Insider-ը` այս տեղեկությունը հետևում է համացանցում հայտնված փաստաթղթից, որը ներկայացրել է Myce տեխնիկական բլոգը:


Microsoft-ի փաստաթղթում երևում են Windows 9-ի և Windows Phone 9-ի մասին տվյալներ, ըստ որոնց` դրանք նախատեսված է թողարկել 2015-ի երկրորդ և երրորդ եռամսյակների միջև ընկած ժամանակահատվածում:


Նախնական թողարկումը (release preview) ծրագրի գրեթե վերջնական տարբերակի թողարկումն է` նախապատրաստելու հանրությանը մինչ պաշտոնական մեկնարկը:

 

Նման խոսակցություններ տարածվել էին նաև հունվարին, երբ Windows-ի բլոգերներից մեկը գրել էր, որ Windows-ի հաջորդ խոշորագույն արտադրանքը կթողարկվի 2015-ին:


Ապրիլի վերջին Ars Technica կայքը ևս որոշ տեղեկություններ էր ներկայացրել, որոնց համաձայն` Windows 9-ը կներառի բաժանորդագրման վրա հիմնված հմակարգ, սակայն հայտնի չէ, թե դա ինչպես է գործարկվելու:

 

 

 Windows9Leak

 

Microsoft-ը Windows 9-ը կարող է թողարկել 2015-ին. Business Insider