Ռուսաստանն ամրապնդում է արտերկրում իր ռազմաբազաները
Ռուսաստանն ամրապնդում է արտասահմանում իր ռամական բազաները, ինչպես նաև մասնակցում է ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների զինված ուժերի ամրապնդմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը:
Իր խոսքում Շոյգուն մասնավորապես ասել է, որ վերջին շրջանում քայլեր են ձեռնարկվել՝ ամրապնդելու ռուսաստանյան ռազմական բազաները Տաջիկստանում և Ղրղզստանում: Այդ նպատակով Ղրղզստանում՝ Կանտի ավիաբազայում, ավելացվել է ավիացիոն բաղադրիչի քանակությունը և դիվիզիոն կազմի է փոխանցվել 201-րդ բազան Տաջիկստանում:
Շոյգուն այս մասին խոսել է Մոսկվայում ընթացող անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ։










