Սիրիայի նախագահի նախընտրական միջոցառման ժամանակ մարդիկ են զոհվել

12:00 • 23.05.14

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ նախագահական նոր ընտրությունների առիթով անցկացվող նախընտրական երթը դարձել է ականաձիգների հարվածների թիրախ, կան տասնյակ զոհեր, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ակտիվիստների հայտարարությունը:

 

Դա տեղի է եւնեցել երեկ երեկոյան հարավային Դարաա քաղաքում:

Աղբյուրը՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցների, հայտնում է, որ Բաշար ալ Ասադը դեպքի վայրում չի եղել:

 

Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական գրասենյակը հայտնել էր նույն դեպքի մասին՝ տեղեկացնելով, որ զոհվել է 21 մարդ, կա 30 վիրավոր։

 

Ակնկալվում է, որ Ասադը կհաղթի հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում։