«Բոկո Հարամն» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից

09:43 • 23.05.14

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ահաբեկչական է ճանաչել Նիգերիայի «Բոկո Հարամ» կազմակերպությունը, որի անունը վերջին շրջանում կապվում է բազմաթիվ աշակերտուհիների առևանգման հետ, հայտնում է HTB-ն:

 

«Բոկո Հարամը», մասնավորապես, «Ալ Կաիդային» առնչվող կառույց է ճանաչվել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել այդ կազմակերպության դեմ:

 

«Բոկո Հարամն» ահաբեկչական ճանաչելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Նիգերիան՝ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը: ԱԽ-ի 14 երկրներից ոչ մեկը դեմ չէր եղել։

 

«Բոկո Հարամը» վաղուց է, ինչ ահաբեկում է Նիգերիան՝ հրդեհումներով, պայթյուններով, աղջիկների առևանգումով, որոնց ցանկանում են բռնի ամուսնացնել։