Չինացի միլիարդատեր Լյու Հանը դատապարտվել է մահապատժի
Չինացի միլիարդատեր Լյու Հանը, ով գլխավորում է հանցավոր խմբավորում, և նրա կրտսեր եղբայր Լյու Վեյը դատապարտվել են մահապատժի։ Նրանց մեղավոր են ճանաչել մի շարք հանցագործություններում, որոնք իրականացվել են 1993-ից սկսած, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Որոշումը կայացրել է Սյանին քաղաքի դատարանը։ Տարբեր պատժամիջոցներ են ստացել հանցավոր խմբավորման ևս 34 անդամներ։
Մինչ ազատազրկումը Հանը զբաղեցրել է «Խանլուն» ընկերության նախագահի պաշտոնը։ Համաձայն չինական «Խուժուն» ամսագրի՝ 2012-ին նա զբաղեցրել է 230-րդ տեղը Չինաստանի ամենահարուստ բնակիչների ցուցակում։










