ԱՄՆ-ի Թենեսի նահանգում թույլ են տվել մահապատժի համար օգտագործել էլեկտրական աթոռ

09:25 • 23.05.14

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի նահանգապետ Բիլ Հեսլեմը ստորագրել է տեղի օրենսդիրների մշակած օրինագիծը, որը թույլ է տալիս մահապատժի իրականացման համար էլեկտրական աթոռ կիրառել։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, աթոռն օգտագործվելու է այն դեպքում, եթե իշխանությունները չստանան մահացու ներարկման համար անհրաժեշտ դեղամիջոցները։

 

Թենեսի նահանգում մահապատիժը հիմնականում իրականացվում է մահացու ներարկման միջոցով, սակայն սովորական դեղարտադրողները չեն տրամադրում դրա համար անհրաժեշտ դեղամիջոցը։ Արդյունքում վերջին մի քանի տարվա ընթացում Միացյալ Նահանգներն անհրաժեշտ դեղամիջոցների խիստ պակաս ունի։

 

Այսպիսով՝ Թենեսին դարձել է առաջին ամերիկյան նահանգը, որը վերադարձրել է էլեկտրական աթոռի կիրառման փորձը՝ դատապարտյալին ընտրության հնարավորություն չտալով։