Ինդոնեզիան և Ֆիլիպինները վերջ են դրել 20-ամյա տարածքային վեճին

15:52 • 23.05.14

Ֆիլիպինների նախագահ Բենգինո Ակինոն և Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգն այսօր ստորագրել են համաձայնագիր, որը նոր ծովային սահման է հաստատում երկու երկրների միջև, հայտնում է Интерфакс-ը։

 

«Այս նշանակալի համաձայնագիրն ապացուցում է մեր հավատարմությունն օրենքի գերակայությանը և ծովային սահմանի վերաբերյալ հարցի խաղաղ լուծմանը»,- ասել է Ակինոն։

 

Համաձայնագիրը, որին նախորդել են 20-ամյա բանակցությունները, ազատ տնտեսական գոտիներ է սահմանում Ֆիլիպինների Մինդանաո և Ինդոնեզիայի Սուլավեսի կղզիների միջև։