Ինքնաթիռները մանրէներով հարուստ լինելու ռեկորդ են սահմանում

00:21 • 23.05.14

Ամերիկյան մանրէաբանների խումբն ինքնաթիռներն առավել վտանգավոր վայրերից մեկն  է համարել, որտեղ մեծանում է տարբեր վարակիչ հիվանդություններով վարակվելու ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով HNGN-ին:

 

Ընդ որում՝ դա վերաբերում է ո′չ միայն նեղ պայմաններում հիվանդների հետ անմիջական շփմանը, այլև՝ ինքնաթիռների սրահների մակերեսին երկար ապրող մանրէներին:
 

Աուբորնի համալսարանից Կիրիլ Վագնելովն ուսումնասիրել է դիմակայուն Staphylococcus aureus-ի և E. coli O157: H7-ի վարքագիծը, որպեսզի պարզի, թե որքան երկար են ապրում այդ մանրէները:

 

Պարզվել է, որ Staphylococcus aureus-ն ապրում է մոտ 168 ժամ, իսկ E. coli O157: H7-ը՝ մոտ 96 ժամ: Սա ապացուցում է, որ այդ պաթոգենները կարող են օրգանիզմ մուտք գործել մաշկի միջոցով:

 

Այժմ գիտնականները մտածում են ինքնաթիռների արդյունավետ ախտահանման միջոցներ ստեղծելու մասին:
 

Ինքնաթիռները մանրէներով հարուստ լինելու ռեկորդ են սահմանում