Իրանում դատարանն Instagram-ն արգելափակելու մասին որոշում է կայացրել

15:46 • 23.05.14

Իրանում դատարանն Instagram-ն արգելափակելու մասին որոշում է կայացրել։ Որոշումը կայացվել է անհատական հայցի հիման վրա, այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Mehr News գործակալությանը։

 

Դատարանի որոշումը փոխանցվել է Իրանի կապի նախարարությանը։ Ներկայում, սակայն, իրանցի օգտատերերի համար հավելվածը դեռևս հասանելի է։

 

Հատկանշական է, որ Instagram-ում հաշիվներ ունեն երկրի նախագահ Հասան Ռոհանին և երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
 

Twitter, Facebook սոցկայքերը, ինչպես նաև YouTube կայքը նախկինում նույնպես եղել են արգելափակված, սակայն օգտատերերը կարողանում են միջոցներ գտնել արգելքը շրջանցելու համար։

 

Իրանում դատարանն Instagram-ն արգելափակելու մասին որոշում է կայացրել