Իրանի բանակը 2-օրյա ցամաքային և օդային զորավարժություններ է սկսել
Իրանի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ երկրի բանակը 2-օրյա ցամաքային և օդային զորավարժություններ է սկսել, որոնց ընթացքում կփորձարկվեն գործողության կարճ շառավղով հրթիռներ։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, գեներալ Ալի Մեհրաբին նշել է, որ զորավարժություններն անցկացվում են 1980-88թթ. ընթացքում Իրաքի հետ պատերազմի ժամանակ երկրի հարավ-արևմտյան մասում գտնվող Խորամշահր (Khorramshahr) քաղաքի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։
Մեհրաբին հաստատել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են հեղուկ և պինդ վառելիքի համադրությամբ գործող Nazeat և Fajr հրթիռների նորացված մոդելները։ Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Իրանի կենտրոնական՝ անապատային հատվածներում։










