Անջելինա Ջոլին Բալկաններում ջրհեղեղի հետևանքների վերացման համար 50.000 դոլար է նվիրաբերել
Մայիս 22-ին դերասանուհի Անջելինա Ջոլին Բալկաններում ջրհեղեղների հետևանքների վերացման նպատակով Կարմիր խաչին 50.000 դոլար է նվիրաբերել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Popcornnews-ին:
«Անջելինա Ջոլին շարունակում է իր հավատարմությունը ցույց տալ ամբողջ աշխարհում ճգնաժամի առաջ կանգնած մարդկանց»,-նշել է ամերիկյան Կարմիր խաչի գլխավոր միջազգային սպա Դավիթ Մալցերը՝ հավելելով. «Նա անխոնջ է մարդկային տառապանքների թեթևացման իր ջանքերում, և մենք երախտապարտ ենք աջակցության համար»:
«Ինձ հատկապես անհանգստացնում է ջրհեղեղների հետևանքով վնասված տարածքներում ականների և չպայթած զինամթերքի սպառնացող վտանգը: Միջազգային կազմակերպությունները պետք է միջոցներ ձեռնարկեն այդ ուղղությամբ: Այժմ եկել է բոլորի կողմից քայլեր անելու և մարդկանց օգնելու ժամանակը»,-կոչ է արել դերասանուհին:










