Լեոնարդո Դի Կապրիոյի հետ դեպի տիեզերք թռիչքը վաճառվել է 700.000 եվրոյով
Մեկ միլիոն դոլար կամ 700.000 եվրո. Կաննում կայացած բարեգործական աճուրդի ժամանակ այդքան է վճարել անհայտ անձը հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ տիեզերանավով թռչելու համար։
Մեկ տարի առաջ դերասանի հետ տիեզերքում լինելու համար խոշոր գումար էր ներդրել ռուս գործարար Վասիլի Կլյուկինը, գրում է filmpro.ru-ն։
Դերասանը և նրա ուղեկիցները թռիչքին կսկսեն պատրաստվել այս տարի ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգում։ SpaceShipII նավն իր ուղևորներին կբարձրացնի ավելի քան 100 կմ բարձրության վրա։ Թռիչքը կտևի ընդամենը 2 ժամ։
Կաննի աճուրդում նմուշների վաճառքից ստացված միջոցները կուղղվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։










