Լուգանսկում ուժայինները սպանել են 7 զինյալի և սխալմամբ գնդակահարել իրենց 30 զինակիցների. ԶԼՄ-ներ

15:59 • 23.05.14

Ուկրաինայի հարավ-արևելքում զինյալ դիմադրության ներկայացուցիչ Օստապ Չոռնին պատմել է, որ Լուգանսկի շրջանում մարտերի ընթացքում զոհվել է 7 կամավորական։ Բացի այդ, նրա խոսքով, կիևյան ուժայինները սխալմամբ կրակել են 30 զինծառայակցի, որոնք ազատվել էին գերությունից, տեղեկացնում է Russia Today-ը։

 

Լուգանսկի շրջանում Ռուբեժնոյե բնակավայրի մոտ տեղի ունեցած մարտերի հետևանքով երկու կողմերը կորուստներ են ունեցել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
 

Չոռնիի խոսքով՝ առնվազն 7 կամավորական է սպանվել, ևս 16-ը վիրավորվել են։

 

Բացի այդ, տեղի բժիշկներից մեկը հաղորդել է, որ ուկրաինացի զինվորականները կրակել են իրենց 30 ծառայակցի, որոնք «ինքնապաշտպանության մարտիկներին» գերի էին հանձնվել։

 

««Աջ սեկտորը» կրակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկներին, որոնք հրաժարվել են սպանել խաղաղ բնակիչներին»,- պատմել է Օստապ Չոռնին՝ գիշերը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

 

Նա նաև հավելել է, որ տեղի բնակիչները, ներառյալ՝ երեխաներ, կանգնեցրել են ազգային գվարդիայի ռազմական տեխնիկան և խնդրել են չսպանել իրենց։